Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին հարավարևմտյան `է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 3-ին, 5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին և 6-7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 3–ի գիշերը եղել է 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։