Գերմանիայի կանցլերին սուլել են և «պատերազմ հրահրող» անվանել

Օլաֆ Շոլց
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդիկ բղավում և սուլում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթի ժամանակ հավաքվածները սուլել են և մեղադրել Ուկրաինային զենք մատակարարելու միջոցով պատերազմ հրահրելու համար:
Հունիսի 2-ի երեկոյան Շոլցը ելույթ է ունեցել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) «Եվրոպայի տոն» փառատոնում, որն անցկացվել է Բրանդենբուրգ երկրամասի Ֆալկենզե քաղաքում:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդիկ բղավում և սուլում` կանցլերին անվանելով «պատերազմ հրահրող» և պահանջելով նպաստել առանց զենքի խաղաղությանը։ Ոմանք կոչ են անում դուրս գալ ՆԱՏՕ-ից և դադարեցնել ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային։
Ի պատասխան Շոլցը բղավում է՝ արդարացնելով Ուկրաինային աջակցելու գործողությունները և Մոսկվային մեղադրելով «ինչ–որ մեկ այլ երկրի վրա» հարձակվելու ծրագրերի համար։
Բազմությունը սուլել է Շոլցի ամբողջ ելույթի ժամանակ։ Սուլոցները չեն դադարել նաև Բրանդենբուրգի վարչապետ Դիտմար Վոյդկեի ելույթի ընթացքում։ Մարդիկ դադարել են սուլել միայն այն բանից հետո, երբ քաղաքական գործիչները լքել են բեմը:
Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի նաև հակամարտության ավարտից հետո. Շոլց