Բելգորոդի մարզում գնդակոծությունների հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 2-ը` տուժել. մարզպետ

Վյաչեսլավ Գլադկով
Մարզպետը նշել է, որ տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ուկրաինական ուժայիններն առավոտից գնդակոծում են Շեբեկինի քաղաքային օկրուգի բնակավայրերը, երկու մարդ է մահացել, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նովայա Տավոլժանկայում գնդակոծության հետևանքով տարեց կին է մահացել... Եվս մի կին տուժել է. նա ձախ ուսի բեկորային վնասվածք ունի... Բեզլյուդովկայի գնդակոծման հետևանքով կին է մահացել, նա կյանքի հետ անհամատեղելի բեկորային բազմաթիվ վնասվածքներ ուներ։ Եվս մեկ մարդ տուժել է. տղամարդ է` կրծքավանդակի, վերին և ստորին վերջույթների բեկորային վնասվածքներով», – գրել է մարզպետը Telegram–ում։
Նշվում է, որ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Բացի այդ, Նովայա Տավոլժանկայի գնդակոծման հետևանքով մի քանի տուն է վնասվել։
Հունիսի 1-ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։
Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա․ Պեսկով