Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 27-29, երեկոյան՝ 21-23 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան հունիսի 2-5-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 27-29, երեկոյան՝ 21-23 աստիճան։