Հնդկաստանում գնացքներ են բախվել, կա առնվազն 50 զոհ. ԶԼՄ

Դեպքի վայրում արձանագրված կադրերում երևում են ռելսերից դուրս եկած ուղևորատար գնացքի 4 վագոնները։
Sputnik
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով մոտ 50 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Press Trust of India պարբերականին։
Պարբերականի տվյալներով` ներկա պահին հայտնի է 179 տուժածի մասին, նրանց վիճակը ճշտվում է։
Գնացքները բախվել են Հնդկաստանի Բալասոր քաղաքի մոտ։ Ուղևորատար գնացքը Կալկաթայից Չենայ էր մեկնում։
Ղրիմում գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը կողմնակի անձանց միջամտությունն է. տեսանյութ
Փրկարարական գործողությունները ղեկավարում է Օդիշա նահանգի հրշեջ ծառայության պետ Սուդխանշու Սարանգին։ Մոտակայքում գտնվող բժշկական քոլեջների և հիվանդանոցների անձնակազմերը ներգրավվել են բուժօգնության տրամադրման աշխատանքներին։
Փրկարարական գործողություններին մասնակցում են աղետների դեմ պայքարի ազգային ուժերի ավելի քան 100 աշխատակից և նահանգի նրանց գործընկերները, որոնք որոնում են տուժածներին։
Ուղևորներից շատերը կարող են մնացած լինել գնացքի շրջված վագոնների տակ։
Նիդեռլանդներում ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով շուրջ 30 մարդ է տուժել. կա զոհ