Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով ավելի քան 500 մարդ է տուժել, 70 զոհ կա․ AFP

Իշխանությունները կենտրոնացել են ուղևորներին փրկելու և վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու վրա
Sputnik
Ավելի քան 500 մարդ է տուժել Հնդկաստանի Օդիշա նահանգում երկու մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մոտ 50 մարդ զոհվել է, ավելի քան 500-ը՝ տուժել։ Մեր գլխավոր խնդիրը հիմա ուղևորներին փրկելն ու տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելն է»,-գործակալության հետ զրույցում ասել է Օդիշա նահանգի գլխավոր քարտուղարը։
Միևնույն ժամանակ, India Today պարբերականը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 70-ի:
«Առնվազն 70 մարդ է մահացել երեք գնացքի մասնակցությամբ վթարում»,-ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Press Trust of India պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանի Օդիշա նահանգում երկու մարդատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը կազմել է առնվազն 350 մարդ:
Գնացքների բախումը տեղի է ունեցել այսօր`տեղական ժամանակով ժամը 19.20-ի սահմաններում, Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։
Ղրիմում գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը կողմնակի անձանց միջամտությունն է. տեսանյութ
Երկաթուղային իշխանությունների ճշտված տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ ուղևորվող ուղևորատար գնացքի 10-12 վագոնները դուրս են եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախման պատճառով և ընկել հանդիպակաց ուղու վրա:
Որոշ ժամանակ անց նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք, ինչի հետևանքով մարդկանց տեղափոխող ևս 3-4 վագոն դուրս են եկել ռելսերից: