Չարակամները փորձում են խաթարել ՌԴ–ում տիրող իրավիճակը, թույլ չենք տա դա անել. Պուտին

Ռուսաստանի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Նա առաջարկել է քննարկել ազգամիջյան հարաբերությունների թեման։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չարակամները փորձում են խաթարել իրավիճակը ՌԴ–ի ներսում։
«Այսօր մենք կզբաղվենք այդ հարցերով Ռուսաստանի անվտանգության ապահովման համատեքստում, տվյալ դեպքում` ներքաղաքական անվտանգության` հաշվի առնելով այն ջանքերը, որոնք մինչ օրս գործադրում են մեր բարեկեցությանը դեմ մարդիկ` խաթարելու համար ՌԴ ներքին իրավիճակը։ Մենք ձեզ հետ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ մի դեպքում նման բան թույլ չտանք», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը ստորագրել է ԵՍԶՈւ պայմանագիրը չեղարկելու մասին օրենքը
Նա նշել է, որ ՌԴ–ի համար ազգամիջյան հարաբերությունների հարցերը չափազանց կարևոր են` հիշեցնելով, որ ՌԴ–ում 190 էթնոս է ապրում։
Պուտինը խոսել է Կիևի կողմից Մոսկվայի վրա առավոտյան հարձակումների մասին