ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կանխել է 1 մլն 114 հազար տուփ ծխախոտի ապօրինի իրացումը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ խախտումը թույլ է տրվել «Ար. Տոբակո» ՓԲԸ-ն, որը առանց ակցիզային դրոշմանիշերի է փորձել իրացնել ծխախոտները։
Հարկային ծառայությունում չհաշվառված ծխախոտը ընկերությունը փորձել է տեղափոխել Ռուսաստան, երեք դեպքում ՝ բեռնատարներով «Վերին Լարսի» անցակետով (25, 199 և 400 հազար տուփ խմբաքանակով), իսկ մեկ դեպքում ՝ ինքնաթիռով (490 հազար տուփ): Մաքսանենգության փորձերը տեղի են ունեցել 2022-2023 թվականներին։
Արդյունքում պետությունը 416 մլն դրամի վնաս է հասցվել։
Կատարվում է քննություն: