ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
Երևան քաղաքում՝
10:00-16:00 Մամիկոնյանց փ. 47-49/1 շենքեր,
Արարատի մարզում`
10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան, Արամ Եղիյան, Սազայի Նիկողոսյան, Սայաթ Նովա փողոցներ ՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արգավան գյուղ մասնակի,
12:00-14:00 Մասիս գյուղ մասնակի,
Գեղարքունիքի մարզում`
11:00-14:00 Ճամբարակ քաղաք՝ Գ. Նժդեհ փ. ոչ բնակիչ-բաժանորդներ, Լճափ, Բերդկունք գյուղեր հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Հայրավանք գյուղ՝ «Ալիք» ՍՊԸ գազալցակայան, «Ռոյալ Ֆիշ» ռեստորոնային համալիր, «Օրանժ Արմենիա» և «Վիվասել ՄՏՍ» բջջային կայաններ:
ՀԷՑ-ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: