Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ գա. եղանակի տեսություն

Կարկուտ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա օրերին ևս կարճատև անձրևները կշարունակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 31-ին շրջանների մեծ մասում, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մայիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 1-4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում մայիսի 31–ի գիշերը եղել է 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան։