ԱՄՆ-ն չի ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ և դեմ է ՌԴ-ի տարածքին հարվածելուն. Քիրբի

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին. Արխիվային լուսանկար
Սպիտակ տան խոսնակը բացատրել է, թե ինչու է Վաշինգտոնը դեմ, որ Ուկրաինան հարվածի Ռուսաստանի տարածքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից և դեմ է Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի տարածքին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն դեմ, որ Ուկրաինան հարվածի Ռուսաստանի տարածքին:
Քիրբին նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունն արդեն իսկ սրվել է։
Մայիսի 30-ի առավոտյան հայտնի է դարձել Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին։ Վերջին տվյալներով` մայրաքաղաքում երեք շենք է վնասվել։ Մոսկվայի մարզում միջադեպեր են գրանցվել նաև Կրասնոգորսկի Իլյինսկի մայրուղուց 500 մետր հեռավորության վրա և Օդինցովո քաղաքային շրջանում։