Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր ներկայությունը ՀԱՊԿ երկրներում. սենատոր

Վիկտոր Բոնդարև. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության սրացումը արտերկրում մեր ռազմաբազաների ստեղծման անհրաժեշտության է հանգեցնում, կարծում է Դաշնային խորհրդի պաշտպանական կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։
«ԽՍՀՄ–ը սառը պատերազմի շրջանում ռազմաբազաների ճյուղավորված ցանց ուներ Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Հարավ–Արևելյան Ասիայում (Վիետնամ) և Կուբայում»,– գրել է սենատորն իր տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով` ներկայիս իրավիճակում Ռուսաստանը պարտավոր է ուժեղացնել ներկայությունը ՀԱՊԿ պետություններում, ինչպես նաև ՌԴ–ի կողմից ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հանրապետություններում ու Մերձդնեստրում։
Նա նշել է նաև, որ ամրանում են կապերը աֆրիկյան պետությունների հետ։ Այսպես, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, որի տարածքում 2008 թվականից մինչև 2010 թվականը ներկա է եղել ՌԴ խաղաղապահ զորակազմը, իր դեսպանի միջոցով հայտարարել է իր տարածքում ռուսական ռազմակայան տեղակայելու ցանկության մասին։
Սենատորը հիշեցրել է, որ Սուդանի հետ ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրվել մինչև 300 զինծառայողներով բազայի տեղակայման վերաբերյալ, որը կարող է սպասարկել մինչև 4 ռազմանավ։
Ո՞ւմ է խանգարում ՀՀ–ում ռուսական ռազմաբազան. քաղաքագետը՝ իշխանության «նկրտումների» մասին
«Հուսանք, որ Ռուսաստան–Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի և տնտեսական համաժողովի ընթացքում կհաջողվի նոր համաձայնությունների հասնել և ընդլայնել ՌԴ ռազմական ներկայությունը (ավելացնել ռազմաբազաների քանակը) աֆրիկյան մայրցամաքում», – նշել է օրենսդիրը։
Ըստ նրա` դրա համար կան բոլոր նախադրյալները։ Հարկավոր է միայն աֆրիկյան առաջնորդների ցանկությունն ու քաղաքական կամքը։