ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Իրաքի դաշնային Գերագույն դատարանը երեքշաբթի հակասահմանադրական է ճանաչել Իրաքյան Քուրդիստանի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) աշխատանքը երկարաձգելու մասին որոշումը, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրաքյան ԻՐՆԱ լրատվական գործակալությանը:
«Իրաքի սահմանադրությունը նախատեսում է, որ խորհրդարանի լիազորությունների ժամկետը չորս տարի է, և Սահմանադրությանը հակասող ցանկացած այլ որոշում համարվում է անվավեր: Ընտրական գործընթացի շարունակականության պահպանումը չափազանց կարևոր է, քանի որ ընտրությունների շարունակականությունը ժողովրդավարական համակարգի հենասյունն է», - դատարանի որոշումը հայտնել է դաշնային դատարանի նախագահ Ջասիմ Աբուդը:
Ընդ որում, Աբբուդը նշել է, որ կայացված որոշման համաձայն համարվում է, որ «Քուրդիստանի խորհրդարանի հինգերորդ նստաշրջանն ավարտվել է, և Սահմանադրությամբ դրա լիազորությունների ժամկետը երկարաձգելու որոշումն անվավեր է»։
Անցյալ տարի Իրաքյան Քդստանում խորհրդարանական ընտրությունները հետաձգվել էին գործող ընտրական օրենքի շուրջ տարածաշրջանի հիմնական քաղաքական ուժերի՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցության և Հայրենասիրական միության միջև առկա տարաձայնությունների պատճառով, ինչը օրենսդիր մարմնին դրդեց մեկ տարով երկարաձգել իր մանդատը և ընտրությունները հետաձգել մինչև այս տարվա նոյեմբերի 18-ը: Ավելի քան մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկեցին ընտրությունների անցկացման համար անկախ ընտրական հանձնաժողով ստեղծելու օգտին, սակայն ընտրական օրենքն ինքնին, դեռ հաստատված չէ:
Իրաքյան Քրդստանի խորհրդարանում 111 տեղ կա, դրանք բաշխված են 17 դաշինքների միջև, որոնք ներկայացնում են տարածաշրջանի բոլոր էթնիկ խմբերը և քաղաքական ուժերը: