Երևանն ու Դոնի Ռոստովը համատեղ ծրագրեր կիրականացնեն

Գալիք տարումնախատեսվում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանն ու Դոնի Ռոստովը կխորացնեն բարեկամական հարաբերությունները և համատեղ ծրագրեր կիրականացնեն։ Այս մասին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը խոսել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի հետ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ հանդիպումը Երևանի քաղաքապետարանում
Հովհաննիսյանը խոսել է քաղաքների միջև առկա համագործակցության 2021-2025թթ. ծրագիրի մասին, ընդգծել Երևանի պատրաստակամությունը` աշխուժացնելու փոխգործակցությունը:
«Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները՝ պետք է շարունակել գործակցության խորացումն ու ամրապնդումը: Վստահ եմ՝ երևանյանայցը կլինի արդյունավետ և կաշխատենք տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար, նաև կնախանշենք հետագա անելիքները»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Ռուս պաշտոնյան ներկայացրել է Դոնի Ռոստովի տնտեսական, արդյունաբերական ներուժն ու զագացման նոր հնարավորությունները։ Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում կձևավորվեն փոխշահավետ գործակցության հեռանկարային ծրագրեր:
Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ հանդիպումը Երևանի քաղաքապետարանում
Քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն տեղեկացրել է, որ 2024թ–ին նախատեսվում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները։ Նա կարևորել է նաև հայ համայնքի դերը երկկողմ կապերի զարգացման գործում:
Կոկիկ վարորդներ, հարմարավետ ավտոբուսներ. Երևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումը
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների առնչությամբ:
Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ շրջել թանգարան-ինստիտուտում: