Նիկոլ Փաշինյանը գոհ չէ Մոսկվայի բանակցություններում որոշ հարցերի քննարկումից

Նիկոլ Փաշինյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան– Ադրբեջան – Ռուսաստան եռակողմ բանակցությունների ժամանակ որոշ հարցերի քննարկումից։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս։
Նա մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը վերաբերող հարցերին։

«Պիտի արձանագրեք, որ շատ ցավալի իրավիճակ էր ու մտահոգիչ է, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցոլ ռուս խաղապահների աչքի առաջ»,– ասաց նա։

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ իրադրության կարգավորման ուղղությամբ քննարկումնները դեռ շարունակելու են։
Նա հիշեցրեց, որ մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը։ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է դրանց բացմանը։
«Դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մենք պատրաստ ենք շատ արագ վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո»,– ասաց նա։
ՌԴ–ն հույս ունի` Ադրբեջանին և Հայաստանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել. Գալուզին
Վարչապետը շեշտեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ:
Հիշեցնենք` մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։