Երևանում ԱԱԾ աշխատակիցը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. ԶԼՄ

Արխիվային լուսանկար
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես երեկ՝ մայիսի 28-ին, ժամը 18։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 41-ամյա Հովհաննես Խ․-ին։
«Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով` վարորդը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում։ Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։