ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ընտրատեղամասի մոտ խաղալիքներ և գումար է բաժանել։ Տեղեկությունը հայտնում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը հրապարակել է քեմալիստ ակտիվիստ Բուրչու Ուղուրի թվիթը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում Էրդողանը Ստամբուլի Սկյուտարի շրջանի դպրոցներից մեկում քվեարկում է։
«Էրդողանը խաղալիքներ և փող է բաժանում, այդ թվում՝ երեխաներին»,– տեսանյութի նկարագրությունում գրել է Ուղուրը:
Պարբերականը նշում է, որ դիտորդների վրա հարձակումների մի քանի դեպքեր են գրանցվել։ Իր հերթին թուրքական BirGun թերթը գրել է ընտրողներից մեկի բողոքի մասին։ Նա հայտարարել է, որ 8 տարի առաջ մահացած իր մայրը հայտնվել է Ստամբուլի թաղամասերից մեկի ընտրացուցակներում։
Խախտումներ են գրանցվել նաև երկրի հարավում՝ երկրաշարժից տուժած շրջաններում։ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Յազլիջա գյուղում դիտորդների վրա հարձակման դեպք է գրանցվել այն բանից հետո, երբ նրանք փորձել են կանխել քվեախցիկներում կուտակումները:
Նշենք, որ այսօր Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների 2–րդ փուկը։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը ստացել էր քվեների 49,52%–ը, նրա մրցակիցը` ընդդիմադիր Քըլըչդարօղլուն` 44,88%։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը ստացել էր քվեների 49,52%–ը, նրա մրցակիցը` ընդդիմադիր Քըլըչդարօղլուն` 44,88%։