ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Աշխարհի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Վառնայում ընթացող մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարում։
Նա հավասարը չունեցավհենացատկում։ Հայ մարզիկը հավաքեց14,799 միավոր։
Ավելի վաղ Արթուր Դավթյանը նույն մրցաշարում օղակների վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Ավետիսյանը, ոսկի նվաճեց օղակների վարժությունում։