Թայվանն արձանագրել է ՉԺՀ-ի բանակի 33 ինքնաթիռների մոտենալը կղզուն

Չինաստանը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կակտիվացնի պատերազմին նախապատրաստվելու ջանքերը ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք մատակարարելու պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Թայվանի զինված ուժերը մեկ օրում գրանցել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) 33 ինքնաթիռների և տասը նավերի մոտենալը կղզուն: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Թայվանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ 12 Ինքնաթիռ մտել է կղզու հարավ-արևմուտքում և հարավ-արևելքում ՀՕՊ ճանաչման գոտի:
Մակրոնը դեմ է, որ Եվրոպան ներքաշվի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի մեջ Թայվանի պատճառով
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանն ակտիվացնում է պատերազմին նախապատրաստվելու ջանքերը ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք մատակարարելու պատճառով:
Գործակալությունը հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ Թայվանի պաշտպանության նախարարությունը մեկ օրում գրանցել էր ՉԺՀ-ի բանակի 38 ինքնաթիռների մոտենալը կղզուն: