Փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրանի և Աֆղանստանի սահմանին. կադրեր

Զինվորականների միջև բախումը շարունակվում է, զոհերի և տուժածների մասին տվյալներ դեռևս չկան:
Sputnik
Իրանցի սահմանապահների և «Թալիբանի»ջոկատների միջև այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել Գիլմենդի շրջանում (ԻԻՀ)՝ Աֆղանստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում է IRNA-ն ՝ վկայակոչելով շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեին։
Աղբյուրի համաձայն՝ զինվորականների միջև բախումը շարունակվում է, զոհերի և տուժածների մասին տվյալներ դեռ չկան:
Միջադեպ Իրանի և Աֆղանստանի սահմանին. իրանցի սահմանապահների թվում զոհեր կան
Նշենք, որ սա առաջին սահմանային միջադեպը չէ կողմերի միջև։
Դրանցից մեկը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ պատճառը գյուղատնտեսական հողերի պատկանելության շուրջ վեճերն էին։