Արթուր Ավետիսյանը Վառնայում նվաճել է ոսկե, Արթուր Դավթյանը` բրոնզե մեդալ

Հայաստանի հավաքականը Վառնայի մրցաշարում երկու մարզիկ էր ներկայացնում:
Sputnik
Բուլղարիայում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարի եզրափակիչում աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի հաղթող Արթուր Դավթյանը դարձավ բրոնղզե, Արթուր Ավետիսյանը` ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:
Մրցաշարում 2–րդ տեղ է զբաղեցրել Թուրքիայի ներկայացուցիչը։
Նշենք, որ World Challenge Cup-ն անցկացվում էր մայիսի 25-28-ը: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանը մրցավարների թվում էր:
Հայ մարմնամարզիկները Վառնա քաղաքում World Challenge Cup-ի եզրափակիչ են դուրս եկել
Հայ մարմնամարզիկներն այժմ պատրաստվում են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որը ուղեգիր է տալիս Փարիզի օլիմպիական խաղերի համար։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Արթուր Դավթյանը հենացատկի աշխարհի գավաթի հաղթող էր դարձել Կոտբուսում, Դոհայում և Կահիրեում։