Տաթև համայնքում ավագանու ՔՊ–ական 6 անդամներ զրկվել են մանդատներից

Տաթև
Ընտրողների կողմից ստացած ցանկացած ձայն պետք է ծառայի համայնքի զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ծառայությունը` նշելով, որ դա արվել է իրենց խմբակցության նախաձեռնությամբ։
Դեռ մայիսի 18-ին ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության անդամների քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամներ զրկվել են մանդատներից։
«Ընտրողների կողմից ստացած ցանկացած ձայն, այդ թվում ընդդիմադիր, պետք է ծառայի համայնքին և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունները համայնքների կառավարմանը նպաստում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև` համայնքի զարգացմանը»,– նշված է հայտարարության մեջ։
Հաղորդագրությունում հույս են հայտնում, որ իրենց մանդատները նոր ստացած ՔՊ–ականները պատասխանատվությամբ կվերաբերվեն ընտրողների քվեներին և արագ կներգրավվեն համայնքի աշխատանքներին։