Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում` նաև կարկուտ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և մայիսի 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ը, 30-ին` առանձին շրջաններում (հիմնականում կեսօրից հետո), սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր, մայիսի 28-29-ի կեսօրից հետո, 27-ին, 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
«Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի». Թինա Թերները չէր վախենում մահից