ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին հասել է ռեկորդային նվազագույնին։ Գրում է Trading Economics-ը։
Թուրքական ազգային արժույթը վաճառվում է 19,972 լիրա՝ 1 դոլարի դիմաց փոխարժեքով:
Նշենք, որ մայիսի 12-ի դրությամբ` թուրքական արժույթը դոլարի նկատմամբ նվազել էր մինչև 19,91 լիրա, ապա բարձրացել մինչև 19,5-19,6 լիրայի։ Այս տարվա հունվարին դոլար-լիրա փոխարժեքը 13,5 էր։
Ինչպես գրում է Bloomberg-ը, 54% հավանականություն կա, որ այս տարվա վերջին թուրքական արժույթը դոլարի նկատմամբ ավելի կթուլանա ու կհասնի 29 լիրայի:
Հավելենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին: Առաջին փուլում ընտրողների առավելագույն ձայները ստացել էր գործող նախագահ Էրդողանը (քվեների 49,52%) և Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88%):