ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Բասաևի և Խաթաբի խմբավորումների նախկին գրոհայինների. կադրեր

Ձերբակալվածներն արդեն մեկուսարանում են, շուտով նրանց մեղադրանք կառաջադրվի։
Sputnik
Կաբարդինո-Բալկարիայում ձերբակալել են Շամիլ Բասաևի և Խաթաբի խմբավորումների երեք նախկին զինյալների, որոնք մասնակցել են Պսկովի 84 դեսանտայինների սպանությանը 2000 թվականին։ Այսօր այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ն և Քննչական կոմիտեն:
«Այս հանցագործությանը Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության բնակիչներ Բատիրով Անզորի, Կազանչև Ասլանբեկի և Նակուսով Թայմուրազի մասնակցության անհերքելի ապացուցողական հիմք է ձևավորվել, որոնք այսպես կոչված «կաբարդյան ջամաաթի» անդամ են,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նրանց ձերբակալել են համապատասխանաբար Բաքսանում, Չեգեմում և Նարտան գյուղում, այնուհետև տարել են քննչական բաժին։
Ինչպես նշում է ՌԴ ՔԿ-ն, գործով ներգրավվածներն արդեն մեկուսարանում են, շուտով նրանց մեղադրանք կառաջադրվի։ Նրանց մեղադրում են «Ավազակություն», «Զինված ապստամբություն» և «Ոտնձգություն իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ» հոդվածներով։
ԱԴԾ-ն հրապարակել է Տուլայում լրտեսության համար դատապարտված քաղաքացու ձերբակալման կադրերը
Պսկովի դեսանտայինները զոհվել են 2000 թվականին Չեչնիայի Շատոյսկի շրջանում` Շամիլ Բասաևի և Խաթաբի գրոհայինների մի քանի անգամ գերազանցող ուժերի հետ մարտում։ Սա Հյուսիսային Կովկասում 1999-2000 թվականների հակաահաբեկչական գործողությունների ամենաողբերգական դրվագներից մեկն է։
Փետրվարի 29-ից մարտի 1-ը տևած մարտի ընթացքում 6-րդ վաշտի 90 զինծառայողներ, իշխող բարձունքը գրավելով, դիմադրել են շրջափակումից դուրս եկող մինչև 2,5 հազար գրոհայինների խմբավորման հարձակումներին։ Մարտի արդյունքում զոհվել է 84 դեսանտային։
Թուրքական համարանիշով բեռնատարում կոկաինի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել. ՌԴ ԱԴԾ