ԱԴԾ-ն Գելենջիկում ահաբեկչություն է կանխել և ձերբակալել կասկածյալին. նրա մոտ ռումբ է եղել

ԱԴԾ
Դատարանի որոշմամբ` կասկածյալը կալանավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Գելենջիկում ահաբեկչություն են կանխել, ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, պարզվել է` նա ուկրաինական նեոնացիզմի կողմնակիցներից է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության հանրային կապերի կենտրոնին։
42-ամյա տղամարդու մոտից առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Ռումբը թաքցրած է եղել անտառում սարքավորված գաղտնարանում։ Նա հարձակում էր նախապատրաստում իրավապահ մարմինների օբյեկտի վրա։ Ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ձերբակալվածի բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում ուժայինները ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ են հայտնաբերել։
Դատարանի որոշմամբ` կասկածյալը կալանավորվել է։
Մայիսի 25-ին ԱԴԾ-ն հայտնել էր ռուսական ԱԷԿ-ներում դիվերսանտների կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման մասին։ Ուկրաինայի երեք քաղաքացիներ` Ալեքսանդր Մայստրուկը, Էդուարդ Ուսատենկոն և Յուրի Կիշչակը, հավաքագրվել էին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Վիտալի Գորբատյուկի կողմից: Ուժայինները ձերբակալել էին նաև Ռուսաստանի երկու քաղաքացու, որոնք կապով և տրանսպորտով աջակցել էին խմբին:
Դիվերսանտներին հաջողվել էր պայթեցնել էլեկտրահաղորդման գծի մեկ հենասյուն Լենինգրադի ԱԷԿ-ում, ականապատել էլեկտրահաղորդման գծի չորս հենասյուն և պայթուցիկ սարքեր տեղադրել Կալինինի ԱԷԿ-ի ևս յոթ հենասյուների տակ:
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Բասաևի և Խաթաբի խմբավորումների նախկին գրոհայինների. կադրեր