Զոհված զինծառայողի մոր կալանավորումը պիտի ծայրահեղ միջոց լիներ․ ՀՀ ՄԻՊ

Անահիտ Մանասյան. Արխիվային լուսանկար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը տեղյակ չի եղել, որ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի փաստաբանական թիմը հրաժարվել է պաշտպանությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ օմբուդսման Անահիտ Մանասյանն ընդունում է, որ պետք է հնարովինս խուսափել կալանաքը որպես խափաման միջոց կիրառելուց։ Նա նաև ընդունում է, որ զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը ծայրահեղ միջոց է եղել, ու այստեղ կա խնդիր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով մայիսի 20-ին կալանավորված Գայանե Հակոբյանի քրեկան գործին։
Նա նաև անդրադարձավ քրեակատարողական հիմնարկում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի խցային պայմաններին, որոնք նա խնդրահարույց գնահատեց և որոնք ՀՀ ՄԻՊ գրասենյակը փորձել է շտկել։
«Ես և իմ աշխատակազմը ուշադրության կենտրոնում ենք պահել այդ հարցը․ առաջին պահից սկսած այցելել ենք նրան, ծանոթացել խնդրիներին, փորձել ենք լուծել դրանք։ Այնուհետև, փորձել ենք Աբովյան ՔԿՀ-ում Գայանե Հակոբյանի՝ խցային պայմաների հետ կապված լուծումներ տալ։ Դրանք ոչ թե առանձին անձին վերաբերող, այլ ընդհանուր խնդիրներ են եղել»,- նշեց Մանասյանը։
Այլ մանրամասներ նա չհրապարակեց՝ ընդգծելով, որ Գայանե Հակոբյանի հետ իրենց զրույցները խորհրդապահական բնույթ ունեն, նրանից համաձայնություն չունի և այդ պատճառով չի կարող հապարակել մանրամասներ։
Պաշտպանը տեղյակ չէր, որ Գայանե Հակոբյանի փաստաբանական թիմը հրաժարվել է նրա պաշտպանությունից։ Արդյոք նա կդիմի՞ ՀՀ գլխավոր դատախազին՝ փոխելու նրա խափանման միջոցը՝ հաշվի առնելով, որ Գայանե Հակոբյանը զոհվածի մայր է, Անահիտ Մանասյանը նշեց՝ այո։
Մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 20-ին նրա կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։
Նստացույցը դադարեցվեց մայիսի 23-ին։