Պուտինն առաջարկում է եվրասիական տեխնոլոգիական դաշինքներ ստեղծել

Վալդիմիր Պուտին
ՌԴ նախագահն ընդգծեց, որ պետք է ամրապնդել նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային ինքնիշխանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ում նորարարական գործակցությունը կնվազեցնի կախվածությունը արևմտյան ընկերություններից։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` սա կարևոր է` հատկապես հաշվի առնելով, որ այդ ոլորտներում այլ երկրների կողմից համագործակցությունը սահմանափակելու միտումներ կան:
«Կարելի է մտածել եվրասիական տեխնոլոգիական դաշինքների ստեղծման մասին ՝ երրորդ երկրներից շահագրգիռ գործընկերների ներգրավմամբ։ Դրանց նպատակը կարող է լինել նոր, գիտատար, բարձր տեխնոլոգիական արտադրությունների կազմակերպումը»,– ասաց նա։
Ըստ ՌԴ նախագահի` պետք է ամրապնդել նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային ինքնիշխանությունը։ Նա առաջարկեց ստեղծել միասնական թվային էկոհամակարգ, որը կմիավորի Էլեկտրոնային հանրային ծառայությունների ազգային համակարգերը։
Նա կարևորեց նաև ԵԱՏՄ ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը ՝ կայուն բանկային և հաշվարկային ենթակառուցվածքների ապահովման ու միասնական եվրասիական ֆինանսական շուկայի ներդաշնակեցման միջոցով։
Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
ԵԱՏՄ-ում տնտեսության զարգացման տեմպերով գլխավոր շահառուն Հայաստանն է. Պուտին
Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
ԵԱՏՄ–ում ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել. Օվերչուկ