ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. 2021 թվականին, 2011թ-ի համեմատ, Հայաստանում դեղերի արտադրության ծավալներն աճել են 178,6, իսկ արտահանման ծավալները՝ 103,6–ով:
Այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի նախագիծը։
Քերոբյանի դիտարկմամբ` դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, և ներկա պահին ունի աճի պոտենցիալ։
«Ներկայում արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ են ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա»,– ասաց նախարարը։
Ոլորտի զարգացման համար, նախագիծի հղինակների համոզմամբ, կարևոր խթան կհանդիսանա նաև պետության աջակցութունը։
Ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում նախատեսվում է 2027թ–ին ՀՀ–ում դեղերի տեղական արտադրության ծավալները հասցնել 40 մլրդ դրամի` 2022թ–ին գրանցված 10 մլրդ դրամի փոխարեն։
Արտահանման ծավալները նախատեսվում է ավելացնել 5 անգամ` ներկայիս 5-ի փոխարեն հասցնելով 25 մլրդ դրամի։
Ոլորտի խթանման միջոցառումների բյուջեն կազմելու է շուրջ 2.5 մլրդ դրամ։