«Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի». Թինա Թյորները չէր վախենում մահից

Թինա Թյորները (իրական անունը` Աննա Մեյ Բալոք) ծնվել է ԱՄՆ Թենեսի նահանգում 1939 թվականին։ Երգչուհին մի անգամ խոսելով իր մանկությունից պատմել է, թե ինչպես էր իրընտանիքի հետ բամբակ քաղում տեղի դաշտերում:
Sputnik
Լեգենդար Թինա Թյորներն իր հետևում թողեց 60 տարիների բեմական կյանք: Նա հիասքանչ ու յուրահատուկ էր իր յուրաքանչյուր կատարման մեջ։ Երկրպագուները հիանում էին նրանով։
2008 և 2009 թվականներին` 70 տարեկանում, երգչուհին հրաժեշտի համաշխարհային շրջագայություն իրականացրեց, որին ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցեց:
Երգչուհին բուդդիզմ էր դավանում և չէր վախենում մահից։ Մի առիթով նա ասել է. «Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի»: Երգչուհին հաղթահարեց թմրամոլությունը և տպավորիչ ձևով վերադարձավ բեմ։
Հավելենք, որ Թինա Թյորները մահացել է մայիսի 24–ին՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։
1 / 12

Թինա Թյորները Լոս Անջելեսում՝ «Գրեմմի» մրցանակը ձեռքին, 1985 թ.

2 / 12

70–ամյա Թինա Թյորները եվրոպական շրջագայության ժամանակ, 2009 թ.

3 / 12

Թինա Թյորները Pepsi-ի նախագահ Ռոջեր Էնրիկոյից «շոկոլադե ոտք» է ստանում, 1985 թ.

4 / 12

Թինա Թյորները ելույթը Փարիզի Palais Omnisports-ում, 1987թ.

5 / 12

Ռոբերտ Ռեդֆորդը, Թինա Թյորները, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, առաջին տիկին Լորա Բուշը և փոխնախագահ Դիկ Չեյնին 2005թ.

6 / 12

48-ամյա ռոք աստղ Թինա Թյորները կեցվածք է ընդունում լուսանկարիչների համար Բուենոս Այրեսի Sheraton հյուրանոցի մոտ, 1988 թ.

7 / 12

Թինա Թյորները Բեյոնսեի հետ ելույթ է ունենում Գրեմմիի 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Լոս Անջելես, 2008 թ.

8 / 12

Թինա Թյորները Հոլիվուդյան փառքի ծառուղում` իր աստղի կողքին, 1986թ

9 / 12

Թինա Թյորները և Լայոնել Ռիչին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ հինգ մրցանակ են շահել, 1985 թ.

10 / 12

Թինա Թյորները մենահամերգը Կրեմլի պալատում, 1996 թ.

11 / 12

Թինա Թյորները Pathe Marconi-ի նախագահ Գայ Դելուզից ստանում է Golden Record մրցանակը, 1986 թ.

12 / 12

Ծաղիկներ՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում գտնվող երգչուհու աստղի շուրջը