ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով ստացած վիրավորումի պատճառով չի կարողանա շարունակել ծառայությունը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռուսական ուժային ենթակառուցվածքների ներկայացուցիչը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈւ-ում սեփական աղբյուրը։
Նրա խոսքով՝ Զալուժնին փակ գանգուղեղային և բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել մայիսի սկզբին, Խերսոնի Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում հրթիռային հարվածների հետևանքով։ Կիևի զինվորական հոսպիտալում նրան գանգուղեղային տրեպանացիա են արել։
Բանախոսը նշել է, որ գլխավոր հրամանատարի վիճակը բարդացել է, քանի որ նա երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունի։ «Իրավիճակն այսպիսին է` կապրի, բայց իր աշխատանքը չի կարողանակատարել»,- հավելել էնա։
Որոշ ժամանակ է` Զալուժնին դադարել էր հանրության առաջ հայտնվել Ուկրաինայում մի շարք ռազմական օբյեկտների ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ի հասցրած հարվածների շարքից հետո։ Ինչպես մայիսի 21-ին «Ջոկեր ԴԺՀ» հաքերային խմբի ներկայացուցիչը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի իր աղբյուրներին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Զալուժնին մի քանի բարդ վիրահատության է ենթարկվել և առողջական վիճակի պատճառով կարող է հեռանալ պաշտոնից: Զալուժնիի Telegram-ալիքում մայիսի 23-ին գրառում է հայտնվել, որում ասվում է, որ նա հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար և Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլիի հետ: Ընդ որում՝ ոչ մի լուսանկար կամ տեսանյութ չի ներկայացվել։
Զալուժնիի վիճակի և գտնվելու վայրի մասին առաջին հարցերն առաջացել են այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ՆԱՏՕ-ից հայտնել են, որ նա տեղեկացրել է, որ դաշինքի ռազմական կոմիտեի անդամների առջև չի կարող ելույթ ունենալ նույնիսկ տեսակապի միջոցով: