Մահացել է ռոքն-ռոլի թագուհի Թինա Թյորները

Թինա Թերները. Արխիվային լուսանկար
Երգչուհին մահացել է Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը, երկարատև հիվանդության հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. 83 տարեկան հասակում մահացել է ռոքն-ռոլի թագուհի Թինա Թյորները։ Տեղեկությունը հայտնում է Ske News–ը` հղում անելով երգչուհու խոսնակին։
«Թինա Թյորները մահացել է այսօր՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։ Նրա հետ աշխարհը կորցնում է երաժշտության լեգենդի»,–ասել է երգչուհու խոսնակը:
ԱՄՆ-ում ծնված աստղը ամենասիրված ռոք երգչուհիներից էր, որը հայտնի էր իր բեմական խարիզմայով և մի շարք հիթերով, այդ թվում՝ The Best, Proud Mary, Private Dancer և What's Love Got To Do With It: