ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի։
Լևոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Առաջին չորս տուրերում Արոնյանը պարտության է մատնել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյին և հոլանդացի Անիշ Գիրիին, ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի և ռումինացի Բոգդան-Դանիել Դեաչի հետ։
Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի նաև կայծակնային խաղի 18 տուր։
Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։