Իրանի հատուկ ծառայություններն օտարերկրյա լրտեսական ցանց են ոչնչացրել

Գործակալների համար հետաքրքրություն էին ներկայացնում բարձրաստիճան անձանց, գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող քաղաքացիների, ինչպես նաև տարբեր պրոֆիլների մասնագետների տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Իրանի հատուկ ծառայությունները երկրում գործող օտարերկրյա լրտեսական ցանց են վնասազերծել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ISNA գործակալությանը։
Ադրբեջանում 16 մարդու են ձերբակալել Իրանի օգտին լրտեսություն անելու կասկածով
Ինչպես ասվում է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ, ցանցը կապված է եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:
«Բացահայտվել է օտարերկրյա լրտեսական կազմակերպություններից մեկի խոշոր նախագիծը։ Այնկապված է իրանցի պաշտոնյաների (որոնք հաճախ են արտասահման ուղևորություններ կատարում) տվյալների գողության հետ։ Ցանցի գործակալները ձերբակալված են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պնդում Է ISNA-ն, գործակալների համար հետաքրքրություն էին ներկայացնում քաղաքացիների վերաբերյալ գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող բարձրաստիճան անձանց, ինչպես նաև տարբեր պրոֆիլների մասնագետների տվյալները: Օտարերկրյա լրտեսական կազմակերպությունը տեղեկատվություն է ստացել պետական կազմակերպություններում տվյալների բազայի ադմինիստրատորներից՝ միջնորդների միջոցով փոխանցելով իրեն հետաքրքրող անձանց անունները։ Ցանցի շղթայի բոլոր մասնակիցները ձերբակալվել են։
Իրանում ձերբակալել են Շվեդիայի քաղաքացու. նա մեղադրվում է լրտեսության մեջ
Ավելի վաղ թուրքական Sabah պարբերականը հայտնել էր, որ Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալությանը (MIT) հաջողվել է Ստամբուլում բացահայտել իսրայելական հետախուզության «Մոսադ» գործակալական ցանցը, որը զբաղվում էր իրանական ընկերության ևԻԻՀ ավելի քան 20 քաղաքացիների գաղտնալսմամբ: