ՀՀ նախագահն ու Կատարի էմիրը քննարկել են Հայաստանում դեսպանատուն բացելու հնարավորությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանի հանդիպումը
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը, որից հետո հանդիպել է Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Կատարում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Президент Армении Ваагн Хачатурян встретился с эмиром Катара шейхом Тамимом бин Хамадом Аль Тани (23 мая 2023). Катар
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանի հանդիպումը
Վահագն Խաչատուրյանը էմիրի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:
Կատարում Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներից
Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին էլ իր խոսքում նշել է, որ տեղյակ է հայ-ադրբեջանական հակամարտությունից և հուսով է, որ իրողությունները կզարգանան կայուն խաղաղության հասնելու օրակարգով:
Президент Армении Ваагн Хачатурян встретился с эмиром Катара шейхом Тамимом бин Хамадом Аль Тани (23 мая 2023). Катар
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանի հանդիպումը
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում Կատարի դեսպանատուն բացելու հնարավորությունը, երկուստեք շեշտվել է վերջինիս կարևորությունը, ինչը նոր մակարդակի կարող է բարձրացնել հայ-կատարական տնտեսական, գյուղատնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությունը:
«Էմիրը նշել է, որ ներկայում Կատարից Հայաստան և հակառակ ուղղությամբ կատարվում է շաբաթական 10 թռիչք, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի մասին: Թամիմ բին Համադ Ալ Թանին նաև շեշտել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Այցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը մասնակցել է նաև Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացմանը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի տնտեսական համաժողովի հանդիսավոր բացման ժամանակ
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Կատարի տնտեսական համաժողովին։
«Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող երրորդ տնտեսական համաժողովը նվիրված է համաշխարհային տնտեսության առջև ծառացած հրատապ մարտահրավերներին, ինչպես նաև դժվար տնտեսական պայմաններում համաշխարհային աճի համար նոր ճանապարհային քարտեզի մշակմանը:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահը կհանդիպի նաև Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին: