Բեռնատարը մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ. մեքենայում սվաստիկայով դրոշ է եղել

Վաշինգտոնի իրավապահ մարմինները հայտնել են, որ մեքենայում բեռ չի եղել։
Sputnik
Վաշինգտոնում բեռնատարը մխրճվել է Սպիտակ տան տարածքի դարպասների մեջ։ Տեղեկությունը հայտնում է Washington Post–ը։
Վաշինգտոնի իշխանությունները մայիսի 22-ի երեկոյան, ձերբակալել են U-Haul բեռնատարի վարորդին։ ԱՄՆ գաղտնի ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էնթոնի Գուլյելմին հայտնել է, որ մեքենայում բեռ չի եղել։
Ներկայում իրավապահները փորձում են պարզել վարորդի մտադրությունը։ Լրատվամիջոցները գրում են, որ վարորդի մոտ սվաստիկայով դրոշ է եղել։