ԱԴԾ-ն հրապարակել է Տուլայում լրտեսության համար դատապարտված քաղաքացու ձերբակալման կադրերը

Պետկևիչն Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հանձնարարությամբ ռուսական պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցների է փնտրել հավաքագրման նպատակով։
Sputnik
Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Պետկևիչից ռուսական ենթափողային նռնականետի կոնստրուկտորական փաստաթղթեր, ինչպես նաև նռնականետ ու խլացուցիչի կամ անաղմուկ հրաձգության սարքի նմանվող արտադրանք են առգրավել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
ԱԴԾ-ի հրապարակած կադրերում երևում է ուկրաինական լրտեսի ձերբակալությունը, խուզարկությունը, նռնականետի, անաղմուկ հրաձգության սարքի և գծագրերիհայտնաբերումը: ԱԴԾ-ի աշխատակիցը հայտնաբերված փաստաթղթերը «տեխնիկական փաստաթղթեր» է անվանում:
Թուրքական համարանիշով բեռնատարում կոկաինի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել. ՌԴ ԱԴԾ
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ուժի մեջ է մտել Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Վյաչեսլավի Պետկևիչի նկատմամբ Տուլայի շրջանային դատարանի դատավճիռը, որը մեղավոր է ճանաչվել լրտեսության հոդվածով:
ՌԴ ԱԴԾ–ի աշխատակիցները ժամանակին կանխել են Պետկևիչի լրտեսական գործունեությունը, որը Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հանձնարարությամբ ռուսական պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցների է փնտրել (գաղտնի տեղեկություններ ունեցողների շարքերից) նրանց հավաքագրելու և նրանցից հրաձգային սպառազինության ոլորտում հեռանկարային մշակումների մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
ՌԴ ԱԴԾ-ն Կերչի էներգահամակարգի օբյեկտում դիվերսիա է կանխել. կադրեր