Եկատերինբուրգում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն

Եկատերինբուրգում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Հինգ օր շարունակ Եկատերինբուրգում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչև նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը:
Եկատերինբուրգում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն
Արամ Խաչատրյանի ամենաշատ կատարվող, ինչպես նաև քիչ հայտնի ստեղծագործությունները ներկայացրել են Ուրալի ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերը, Խաչատրյան տրիոն, Ռուսաստանի և Հայաստանի հայտնի երաժիշտ-կատարողները։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ: Ցուցադրությունը ուղեկցվել է կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմաշարով:
Եկատերինբուրգում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն
Փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։