Հանկարծամահ է եղել ՌԴ ԳԲԿ փոխնախարարը՝ երգչուհի Դիանա Գուրցկայայի ամուսինը

Դիանա Գուրցկայան ու Պյոտր Կուչերենկոն. Արխիվային լուսանկար
Չնայած ինքնաթիռը վայրէջք է կատարել ևբժիշկները փորձել են օգնել, այնուամենայնիվ Պյոտր Կուչերենկոյի կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, ճանաչված երգչուհի Դիանա Գուրցկայայի ամուսինը՝ Պյոտր Կուչերենկոն հանկարծամահ է եղել Կուբա գործուղմումից վերադառնալու ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկության` Պյոտր Կուչերենկոյի ինքնազգացողությունը ինքնաթիռում վատացել է։ Չնայած նրան, որ ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում, որտեղ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, Պյոտր Կուչերենկոյի կյանքը փրկել չի հաջողվել։
Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, երկու մարդ մահացել է. ՌԴ ԱԻՆ
Նշենք, որ Պյոտր Կուչերենկոն 46 տարեկան էր։ Նա 2000-ականների սկզբին ծանոթացել էր Դիանա Գուրցկայայի հետ, երբ աշխատում էր որպես փաստաբան։ Զույգն ամուսնացել էր 2005 թվականի աշնանը։
2007 թվականի հունիսի 29-ին ծնվել է զույգի առաջնեկը` Կոնստանտինը։