ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Կեսգիշերին՝ ժամը 00։10-ի սահմաններում, Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։