Շոյգուն այցելել է ռազմական հատուկ գործողության գոտի և ստուգումներ է անցկացրել

ՌԴ պաշտպանության նախարարը լսել է «Վոստոկ» խմբավորման հրամանատարի և շտաբի սպաների զեկույցները ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
Sputnik
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այցելել է հատուկ գործողության գոտի, եղել է «Վոստոկ» զորքերի խմբավորման միավորումներից մեկի առաջնագծի կառավարման կետում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում աշխատանքի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Զապորոժիեի ուղղությամբ ստուգել է «Վոստոկ» զորքերի խմբավորման միավորումներից մեկի առաջնագծային կառավարման կետը», - հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Հրամանատարական կետում Շոյգուն լսել է «Վոստոկ» խմբավորման հրամանատարի և շտաբի սպաների զեկույցները ընթացիկ իրավիճակի, հակառակորդի գործողությունների բնույթի և հիմնական մարտավարական ուղղություններում ռուսական զորքերի կողմից մարտական խնդիրների կատարման վերաբերյալ:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին պետական պարգևներ է հանձնել ցուցաբերած անձնվիրության և հերոսության համար: