Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը բազմաֆունկցիոնալ անգարատիպ կառույց կունենա

Կենտրոնում նախատեսում են կինոլոգների մարտական հաշվարկներ պատրաստել, վերապատրաստել փրկարարներին։
Sputnik
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) բազմաֆունկցիոնալ անգարատիպ կառույց կունենա։ Այս մասին կենտրոնի 8-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ հայտնեց ՌՀՄԱԿ տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Պավել Գյոզալյանը։

«Ներկայում տարածքում իրականցվում են շինարարական աշխատանքներ։ Կառուցվում է բազմաֆունկցիոնալ անգարատիպ կառույց։ Տարածքում պատրաստվում են մարզել փրկարարներին, որպեսզի նրանք կարողանան հմտորեն գործել տարբեր իրավիճակներում»,– նշեց Գյոզալյանը։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Յուրի Պոլեշչուկն էլ շեշտեց, որ այժմ իրենց մոտ զուգահեռաբար մի քանի ուղղություններով ուսուցում է իրականացվում։
«Մեր փրկարարներն անվտանգ ձևով սովորում են բարձրության վրա գործողություններ կատարել։ Այստեղ պատրաստվում են նաև կինոլոգների մարտական հաշվարկներ։ Ծրագրերում կլինեն ինչպես փրկարարների, այնպես էլ հրշեջների վերապատրաստման դասընթացներ»,– ասաց Պոլեշչուկը։
Նշենք, որ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության միջոցով այժմ կառուցվում է մեծ մարզահամալիր։
Ոստիկաններն ու փրկարարներն այսուհետ ատեստավորում կանցնեն. ԱԺ–ն ընդունեց նախագծերը