ՌԴ ՆԳՆ–ն Պուտինին «ձերբակալելու» հրաման տված դատախազի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Քարիմ Խան
Չի նշվում, թե ինչ հոդվածով են 53-ամյա դատախազի նկատմամբ հետախուզում հայտարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ-ն Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հետախուզվողների գերատեսչական տվյալների բազայի վրա։
«Հետախուզման հիմքը՝ հետախուզվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,-նշված է Խանի քարտում։
Թե ինչ հոդվածով են փնտրում 53-ամյա դատախազին, չի նշվում։
Հիշեցնենք` Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել: