Արտաշատի հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 16 է դարձել, 3-ի վիճակը ծանր է. մանրամասներ

Հիվանդանոց
Բժշկի խոսքով` կան երեխաներ, որոնց վիճակը մոտ է շոկայինին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված երեխաներից 3–ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲԿ–ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը։
«Երեխաների մոտ դրական միտում կա, բայց ունենք երեխաներ, որոնց վիճակը մոտ է շոկայինին։ Նրանց մոտ այս պահին բարձր ջերմություն է, փսխում ու փորլուծություն»,–ասաց նա։
Քիչ առաջ հայտնել էինք, որ երեկ երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 14 երեխաներ։
Շադյանն ասաց, որ այս պահին 16 երեխա է հոսպիտալացված, իսկ թե ինչն է թունավորման պատճառը, դեռ պարզ չէ։
«Փորձանմուշները վերցրել ենք, սպասում ենք եզրակացության»,– նշեց նա։
Բժիշկը տեղեկացրեց նաև, որ բոլոր երեխաները մանկապարտեզի նույն խմբից են։