«Թանգարանների գիշերվա» շրջանակում մետրոն արտակարգ ռեժիմով կաշխատի

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը. Արխիվային լուսանկար
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում որոշակի փոփոխություններ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանում անցկացվելիք «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18–ին, Հայաստանում մի շարք միջոցառումներ էին նախատեսված, որոնք կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:
Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։