Սպերցյանը շնորհավորել է Մխիթարյանին ՉԼ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա հանդիպումը (14 նոյեմբերի, 2021թ.). Երևան. Արխիվային լուսանկար
Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է պատմության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Կրասնոդարի» կիսապաշտպան հայազգի Էդուարդ Սպերցյանը շնորհավորել է Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Այս մասին Սպերցյանը ասել է Sport24-ի հետ զրույցում։
«Ես շնորհավորեցի Հենրիխին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, նա շնորհակալություն հայտնեց ու հաջողություն մաղթեց ինձ»,- ասել է նա։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը Միլանի «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով։ Գոլերի հեղինակ էին դարձել Էդին Ջեկոն ու Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ խաղում «Ինտերը» հաղթել էր 1:0 հաշվով` Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։ «Ինտերը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ի դեպ, Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստն է պատմության մեջ։