Պետք է միմյանց նեցուկ լինենք. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԽՎ մասնակիցների հետ հանդիպմանը

Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամների հետ հանդիպմանը
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ Մինսկն իր նախագահության շրջանակում ջանքեր կգործադրի ՀԱՊԿ պետությունների համախմբվածության բարձրացման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ երկրները պետք է միմյանց նեցուկ լինեն, ինքնիշխանության պահպանման համար այլ այլընտրանք չկա։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Ուժ ունեցողներն այսօր փորձում են վերափոխել աշխարհը։ Եվ մենք ուշադրության կենտրոնում ենք, այնպես որ պետք է նեցուկ լինենք միմյանց: Դա մեր քաղաքականությունն է, որն առաջարկում ենք ձեզ: Կարծում եմ, որ մեր պետությունների ինքնիշխանության և անկախության պահպանման համար այլընտրանք չկա», - ասել է Լուկաշենկոն։

Նա համոզմունք է հայտնել, որ Բելառուսի նախագահության կարգախոսը՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին:
Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից. Լավրով
«Այս առումով չի կարելի շրջանցել մեր շարքերի միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակում պատրաստվում է անհրաժեշտ ջանքեր գործադրել ՀԱՊԿ պետությունների համախմբվածության բարձրացման համար: Հենց առկա հակասությունների վերացման մեջ ենք տեսնում կազմակերպության ամրապնդման, պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման հեռանկարը», - ասել է Բելառուսի ղեկավարը։
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
ՀԱՊԿ-ն ուշադրություն է դարձնում անդամ երկրների ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը