Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Նորաբակի դիրքի ուղղությամբ` կիրառելով ականանետ. ՀՀ ՊՆ

Նորոբակ գյուղը. Արխիվային լուսանկար
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը Նորաբակի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 17-ին` ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում էր ստացել նաև բուժակը:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: