Զանգվածային հրետակոծություն Դոնեցկում, գնդակոծվել է կանգառը. կան զոհեր և վիրավորներ

Տարբեր վայրերի հրետակոծության հետևանքով վիրավորների թիվը 15 է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի գնդակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել, երկուսն էլ վիրավորվել են: Այս մասին հայտնել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը իր Telegram-ալիքում:
Պետրովսկի շրջանում հանրային տրանսպորտի կանգառի գնդակոծության հետևանքով մի կին է մահացել, տուժածների թիվը հասել է վեցի:
ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնում է, որ կանգառում մահացած կինը բուժաշխատող էր, 1970 թվականին ծնված: Թիվ 10 բժշկասանիտարական օգնության կենտրոնի մեկ այլ աշխատակից, 1967 թվականին ծնված, վիրավորվել է: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաև երեք քաղաքացիական անձինք՝ 1973թ.-ին ծնված մի կին և 1970, 1971թ.-ին ծնված տղամարդիկ:
Բացի այդ, հրետակոծության հետևանքով Յակովլևկա բնակավայրում վիրավորվել է 1973 թվականին ծնված մի տղամարդ, իսկ Յասինովատայա բնակավայրում վիրավորում են ստացել 5-ը (1976, 1948, 1968, 1999, 1941 թվականներին ծնված) և երկու կին (ծնված 1984 և 1952 թվականներին):