Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 19-ին Մոսկվայում. Զախարովա

Մարիա Զախարովա. Արխիվային լուսանկար
Մոսկվան ակնկալում է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Նախատեսվում է նաև Միրզոյան - Բայրամով երկկողմ հանդիպում։
«Մոսկվան ակնկալում է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը»,– ասել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևեցին մինչև մայիսի 4-ը։